Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ ենք անում Արցախի տարածքում հայտարարել ոչ թռիչքային գոտի, ինչը հնարավորություն կտա կանխել պատերազմական հանցագործությունների հետագա ընթացքը. «Լուսավոր Հայաստան»

Հոկտեմբեր 19,2020 10:13

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոր ցեղասպանության և հումանիտար աղետի կանխարգելմանն ուղղված ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի զինված ուժերի, վարձկանների և ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համագործակցությամբ, արդեն 20 օրից ավել օդուժի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ թիրախավորում են Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական օբյեկտները, օգտագործում միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, ինչպես նաև սպանում (այդ թվում՝ գլխատման միջոցով) ռազմագերիներին, կատարում այլ պատերազմական հանցագործություններ և իրականացնում Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնակչության էթնիկ զտում։
Այս գործողությունների արդյունքում իրական է դարձել վտանգը, որ նոր ցեղասպանություն կիրագործվի ցեղասպանության արհավիրքը վերապրած ազգի դեմ։

Հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները՝ կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ողջ տարածքում հայտարարել և բոլոր միջոցներով պարտադրել ոչ թռիչքային գոտի (no-fly zone | бесполетная зона | zone d’exclusion aérienne)՝ բոլոր տեսակի թռչող սարքերի համար, ինչը հնարավորություն կտա կանխել պատերազմական հանցագործությունների հետագա ընթացքը և բացառել հումանիտար աղետի հետևանքները։

Միաժամանակ, կոչ ենք անում ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային և ԱՄՆ-ին աջակցել այս առաջարկության ընդունմանը, իրականացմանն ու պարտադրմանը։

Դիմում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչին, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացվի Արցախի տարածքում ոչ թռիչքային գոտի հայտարարելու առաջարկությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031