Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում․ Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 19,2020 09:01

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իրականում ռազմաճակատում հրադադար չկա, պատերազմը նույն թափով շարունակվում է։ Վիճակը օրհասական է և ծայրահեղ մտահոգիչ, իսկ կորուստները` անդառնալի։ Բայց մենք այս պատերազմում չհաղթելու տարբերակ չունենք, քանի որ պատերազմի ելքով է որոշվելու Հայոց պետականության գոյության հարցը։ Այս հյուծող պատերազմում մեր ժողովուրդը սխրանքներ է գործում․ հանուն ազատ, անկախ Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի՝ ճակատում կողք -կողքի զոհվում են հայր ու որդի, զույգ եղբայրներ…

Օրվա պատասխանատուները ոչ սխալվելու իրավունք, ոչ էլ հապաղելու ժամանակ ունեն։ Նորից եմ կրկնում՝ հաղթանակի համար անհրաժեշտ է բեկում մտցնել ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում, իսկ դրա համար անհրաժեշտ է իրական համախմբում, ողջ հայ ժողովրդի ռեսուրսների արդյունավետ մեկտեղում և օգտագործում։ Հասկացեք՝ մեր առաջարկ-պահանջի մեջ անձնական, քաղաքական կամ կուսակցական շահ չկա, սա պահի լրջության թելադրանքն է, սա է պահանջում մեր պետության և ժողովրդի շահը։

Հ.Գ. Մեծապես կարևորում եմ, որ գոնե պատերազմի այս օրերին իրավիճակը սթափ գնահատող, իրական համախմբում ապահովող, գործնական և անկեղծ տեսակետ հայտնող անհատները, մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները լինեն առաջին պլանում և թույլ չտան, որ որոշ բախտախնդիր, անհայրենիք հիմարներ հասարակությանը կերակրեն ստով և կեղծիքով:

Իրերն իրենց անուններով կոչելու ժամանակն էլ կգա, իսկ մինչև այդ պետք է արձանագրել, որ դժբախտություն է, երբ քո երկրում հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեն անհայրենիք, իրականությունից կտրված ստահակները, բայց կրկնակի դժբախտություն կարող է լինել, եթե կարևոր որոշումները ընդունվեն այդպիսինների ձևավորած մթնոլորտի արդյունքում։

Կամ կհաղթի հայ ժողովուրդը, կամ կպարտվենք բոլորս։ Լրջանալու ժամանակն է։

https://www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial/posts/2754395841484015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031