Հոկտեմբերի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված պատգամավորներին և ներկայացրել սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրք ահաբեկչական միավորման կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նույն օրն Արցախ ժամանած գերմանացի պատգամավորների հետ հանդիպում է ունեցել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։
ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ