Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սիրելի՛ սյունեցիներ, առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում. Սյունիքի մարզպետ

Հոկտեմբեր 19,2020 07:53

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը սյունեցիներին կոչով դիմել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը․ «Հարգելի՛ սյունեցիներ, այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։

Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։

Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով եւ ինչպես կարող եք, օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։

Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի»,–ասված է մարզպետի կոչում։

Հիշեցնենք, որ մինչ այս կոչը Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը եւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ֆեյսբուքի իրենց էջով դիմելով իրենց համաքաղաքացիներին՝ կոչ էին արել 20-60 տարեկանները կամավորագրվեն Սյունիքը փրկելու համար։ Սա խուճապ էր առաջացրել սոցցացնցերում, մարդիկ անհանգստացել էին, նույնիսկ ոմանք տեսակետ էին հայտնել, որ ընտանիքներով ժամանակավոր բնակության են մեկնելու Երեւան։

Մինչեւ մարզպետի կոչը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Մեղրիի եւ Քաջարանի քաղաքապետերի հայտարարություններին, նշել էր, որ խուճապի  կարիք չկա, պարզապես դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031