Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանիայի պատգամավորներ. «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կամ հրամանով որոշել է խնդիրը լուծել ուժով»

Հոկտեմբեր 19,2020 00:13

Ստեփանակերտում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի պատգամավորները նշեցին. «Մենք սեպտեմբերի 27-ին ցնցված էինք, երբ իմացանք, որ հարձակում է սկսվել Արցախի ու Հայաստանի վրա: Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կամ հրամանով դուրս է եկել Մինսկի համանախագահների խմբի խաղաղ գործընթացից եւ որոշել խնդիրը լուծել ուժով:

Երբ վերլուծում ենք Ադրբեջանի նախորդ քայլերը, հասկանում ենք, որ նա երբեք էլ պատրաստ չի եղել խաղաղ լուծման: Նա պատրաստվել է խնդրի ուժային լուծմանը: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը քայլեր անում Արցախի դեմ: Եվ պարզ է, որ նրանք ցանկանում են ոչնչացնել Արցախը: Մենք տեսել ենք, որ Թուրքիան տարբեր երկրներում իրեն հենց այդպես է պահում՝ ձգտելով տարբեր ժողովուրդների էթնոսպանություններ իրականացնել:

Անհրաժեշտ է Բաքվի եւ Անկարայի, այդ երկրների պատերազմատենչ ղեկավարների նկատմամբ խստագույն պատժամիջոցներ կիրառել: Գերմանիան չի կարող զենքով այս պատերազմին միջամտել՝ օգնելով Հայաստանին կամ Արցախին: Այն, ինչ կարող է անել, Անկարայի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ կիրառելն է, որն ավելի ուժեղ կլինի, քան զենքով միջամտելը:

Մենք այսօր նստած ենք այստեղ՝ Արցախում, Ստեփանակերտում եւ Բեռլինին կոչ ենք անում, որպեսզի կառավարությունը ներազդի Անկարայի եւ Բաքվի վրա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031