Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժիչ օճառներ՝ հայ զինվորին

Հոկտեմբեր 18,2020 19:47

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող «Էկո-Ֆարմ» ընկերությունը, որը զբաղվում է ջայլամաբուծությամբ եւ ջայլամի յուղով խնամքի պարագաների արտադրությամբ, արցախյան գոյամարտի առաջին օրերից կանգնել է հայ զինվորի կողքին։
Ընկերությունը, կարելի է ասել, ընտանեկան է, ընտանիքի բոլոր անդամներով են աշխատում։ Վաճառված յուրաքանչյուր խնամքի մեկ միջոցի դիմաց՝ մեկ օճառ հատկացվում է բանակին։

«Օճառները բնական են, ունեն հակաբորբոքային ազդեցություն, որն այս օրերին շատ է պետք առաջնագծի մեր զինվորներին»,–ասաց ընկերության խնամքի պարագաների արտադրության գծով տնօրեն Լիլիթ Ղարիբյանը։ Վերջինիս խոսքով, ջայլամի յուղով պատրաստված օճառները օգնում են լուծելու մաշկի հետ կապված շատ խնդիրներ ՝ բորբոքումներ, գրգռվածություն, ճաքճքվածություն, պիգմենտացիա, այրվածքներ, ռոզացեա, էկզեմա։

Արտադրության համար ունեն համապատասխան լիցենզիա։ Համեմատության համար նշենք, որ այսպիսի բուժիչ օճառի մեկ հատի գինը 2000 դրամ է։

Ընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերը նոր խմբաքանակ ուղարկել բանակ։ Օճառների հետ զինվորներին նաեւ ալկոգել ու ջայլամի յուղ են ուղարկում։ Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես են կազմակերպում ուղարկելը, Լիլիթ Ղարիբյանը նշեց, որ Եղվարդում կան բանակին ուղարկվող օգնությունը համակարգողներ եւ աշխատում են նրանց հետ։

«Մեր բոլորիս արածը շատ չնչին է հայոց սահմանները իրենց կյանքի գնով պաշտպանող զինվորների արածի դիմաց։ Պարզապես ուզում ենք, որ հայ քաջերը առողջ լինեն, չհիվանդանան։ Շուտով հաղթելու ենք»,–ասաց Լիլիթ Ղարիբյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031