Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ միակողմանի կերպով Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցիչների և Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հանդիպման ժամանակ հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված ժամանակավոր մարդասիրական հրադադարին համապատասխան՝ Ադրբեջանը պատրաստ է երկու երկրների պետական սահմանին՝ Թովուզի ուղղությամբ, նախապես համաձայնեցված միջանցքով և ԿԽՄԿ միջնորդությամբ միակողմանի կերպով Հայաստանին փոխանցել Ադրբեջանի տարածքում գտնվող զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը»,- ասված է հայտարարության մեջ։
Հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին իրազեկել հայկական կողմին։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ