Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով. ԵՊՀ ՈւԽ

Հոկտեմբեր 18,2020 17:31

Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ռեկտորատի՝ նոյեմբերի 2-7-ը ընթացիկ քննություններ կազմակերպելու որոշումը դարձել է դժգոհությունների պատճառ:

Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ՈւԽ կազմակերպած առցանց քննարկմանը ուսանողները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն և փաստարկները ուղղելու ԵՊՀ պրոռեկտորներին և ռեկտորին: Քննարկման արդյունքները ամփոփելով՝ ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Վերջինս նկարի տեսքով կցված է այս հաղորդագրությանը: Գործընթացը կլուսաբանվի ամենայն մանրամասնությամբ:

Ինչ վերաբերում է առցանց քննարկման ընթացքում տեղի ունեցածին և դրա վերաբերյալ սոցցանցերում տարածվող տեղեկատվությանը, ապա կարծում ենք, որ պատերազմով պայմանավորված մեր լարված տրամադրությունները Մայր բուհի ուղղությամբ թիրախավորելը չի բխում մեր պետության և բուհի շահերից: Հաշվի առնելով վիճակի զգայունությունը՝ բոլոր համալսարանականները՝ լինեն ուսանող, դասախոս, թե վարչակազմի ներկայացուցիչ, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել ներքին դժգոհություններից, կատարել իրենց բոլոր պարտավորությունները, որպեսզի թիկունքը աշխատի անխափան, իսկ առաջնագիծը մնա ամուր:

Հարգանքով՝ ԵՊՀ ՈւԽ նախագահություն

https://www.facebook.com/YSUStudentCouncil/posts/3676897202345047

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031