Հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան ԳԴՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Դաշնային կառավարությունը կրկին կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` հարգելու 2020թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը հումանիտար հրադադարի շուրջ, անմիջապես դադարեցնելու ամեն տեսակի ռազմական գործողություններ և խստագույնս խուսափելու հետագա զոհերից։
Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հնարավոր դարձնել հումանիտար օգնությունը։ Այժմ նրանք պետք է պայմաններ ստեղծեն` թույլ տալու համար հակամարտությունից տուժածներին անհրաժեշտ օգնության տրամադրումը հումանիտար դերակատարների միջոցով, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Ժամանակն է, որ Հայաստանը և Ադրբեջանն անվերապահորեն վերադառնան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանը` հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների հիման վրա։
Կարդացեք նաև
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Գերմանիան հաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց ջանքերում` ուղղված բանակցությունների միջոցով լուծմանը։