Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սև հացին էլ եմ համաձայն, միայն թե` կռիվը պրծնի»

Հոկտեմբեր 18,2020 15:57

Արցախում բնակիչները արդեն 21 օր է՝ ապաստարաններում են։ Այստեղ բնակիչները ամեն կերպ փորձում են իրենց առօրյան համապատասխանեցնել առկա պայմաններին։

Սուսաննա Մարկոսյանը և Գալյա Իգնատևան ապաստարանում են հանդիպել, փորձում են միմյանց և ապաստարանում մյուս տեղ գտածներին հնարավորինս օգտակար լինել։ Տարեց այս կանայք այստեղ նաև հոգ են տանում նրանց համար, որոնք դրա կարիքն ունեն։

Սուսաննա Մարկոսյանը պատմում է, որ ամեն ինչով ապահովված են․ «Ջուրը կա, ուտելը կա, «огород»-ը, բոստանը՝ արել ենք»։

Օրը երեք անգամ ուտելիք են պատրաստում, ապաստարանի մաքրությանը հետևում, խնամում են առողջական խնդիրներ ունեցող անձանց։ Իսկ եթե ինչ-որ բանի պակասություն են ունենում, բերում են տնից։

Իսկ այդ պահին էլ, ասում են՝ ամեն ինչ էլ ունեն՝ և՛ միս, և՛ մրգեր, և՛ պահածոներ, միայն բանջարեղեն չկա․ «Կարտոֆիլը, սոխը պարտադիր են կերակուրի համար»։

«Ուտելիքը տալիս են, ուտելիքի վրա փող չենք ծախսում, էլեկտրականությունը կա, հարմար է։ Ի՞նչ անենք, պատերազմական շրջանում ես սև հացին էլ եմ համաձայն, միայն թե կռիվը պրծնի։ Արցախցիները ուժեղ ժողովուրդ են, անկոտրում ժողովուրդ են, կամքը ուժեղ է ղարաբաղցու, դե, պետք է դիմանանք, ի՞նչ անենք, ուրիշ ճար չունենք»,- ասում է Գալյա Իգնատևան։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031