«Կանգնեցրե՛ք Էրդողանին» ցուցապաստառներով այսօր Ավստրիայում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց էին կազմակերպել, որն ուղեկցվում էր փողոցում դասական երաժշտության կատարմամբ: Ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի փողոց դուրս եկած մեր հայրենակիցները Հայաստանի, Արցախի եւ Ավստրայի դրոշներով էին:
Դաշնակահարը նույնպես ուսերին կրում էր հայոց եռագույնը: Միջոցառումը կազմակերպել էր Ավստրիայի հայ համայնքը: Նրանք Ավստրիայի իշխանություններին կոչ էին անում դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան ու ոտնձգությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական գրոհայինները լայնածավալ հարձակում էին նախաձեռնել Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև