Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:
Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:
Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան:
Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսելու իրենց աշխատանքը:
Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի:
ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197960661844722?__xts__[0]=68.ARA4FAYyN9BazeqYzdudjiTF4nxUpxDDsmpyZjlZud8wyemiZfy5XJHUo1pZfJWxttYQKj3SpHAA9m11lHgullyEsCHkVqkPpiufXND9s0MdWcSPYmXfO-9Tq0AHjET9kiHvIIqMMUTSZHcZ_t93xHjHELJRNd3TKCGZrezSkOToHHx6ntRlfTPyAtgtsuO8u7MTJjKrDx_2os6hh-36vAXVLwhJ_n0HzXkpxEs-YsYO5uxanlHYQUyQTTd8o2KcRpiCIlvfrcj4_7MnilvGjHcdysSEIrzXgSrIoh5wsyhLNdV1FWnu8wVLW5dXQm6RPRw7ytUTgGr2AwgPZkB8G7M&__tn__=-R