Քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։ Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։
Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։
Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33․000 մարդու կրթության իրավունք։ 24․000 աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խորը ցավով և կսկիծով եմ նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ։
ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/197950975179024?__xts__[0]=68.ARClkEW2Axv79c3mgbF-00N5OcmpvNM13cUxGP6OLl1eDyXi-2jB75AXiILmGIMuDVcBXcNKVCXMS5_FdLb8EKsApl8wRMZ_EIuQ-gD-JzlpbSz64S-ZwfWlpK27LtKMDFL6CColMMhG8xwiHQMIWNo86V6gBF3s2V6HgqQBgewd5IXtvZiTOUTEIlCcRZe-0bor0FMEh51lqmapjx8lFcJWmRXACdeoPMabFtMlrb3mLK5NVkIcFlPUtcKhl4zpC9XH2EPnEmPEAW2L1JuxwMCIzsu9OoctEtPC6VTTuZ14PTf6TzByeBZtzATmu0yRvgZp5aNz7FJlylH3bVQ&__tn__=-R