Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու պահանջը․ հայտարարություն՝

Հոկտեմբեր 18,2020 13:26

Կարևորելով իշխանությունների և պետական-կուսակցական փորձառու գործիչների միջև գործուն հաղորդակցություն, քաղաքական բազմակարծություն և քաղաքական համակարգի կենսունակություն ապահովելը նույնիսկ պատերազմական շրջանում, ինչը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակի երբեմնի համարումը մեր երկիր վերադարձնելու երաշխիք է, ողջունում ենք քաղաքական յուրաքանչյուր համախմբում:

Միևնույն ժամանակ խիստ վտանգավոր ենք համարում տարբեր քաղաքական համոզմունքներ ու գաղափարներ ունեցող գործիչներին մեկ պետական մարմնի մեջ համախմբելու՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու և նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտելու վերաբերյալ 14 կուսակցությունների պահանջը: Դրա հետևանքով տարածաշրջանային գերտերությունների շահերի փաստացի բախման պայմաններում հայտնված Հայաստանի քաղաքական համակարգը կզրկվի մանևրի հնարավորությունից:

Այն կկրկնի 1999 թվականի հունիսի 15-ի հայտնի ժողովի փորձը, որից հետո քաղաքական ուժերը «համախմբվեցին» կառավարությունում, ինչի հետևանքով համակարգը զրկվեց մանևրի հնարավորությունից և հավասարակշռությունից. դրանից չորս ամիս անց ԱԺ մտան ահաբեկիչները։

Հորդորում ենք գոնե պատերազմի ժամանակ սպասարկել Հայաստանի շահը՝ ձեռնպահ մնալով երկրում երկիշխանության հրահրման և սողացող հեղաշրջման ցանկացած փորձից: Իսկ ՀՀ Զինված ուժերից պահանջում ենք գործել ռազմական դրության պայմաններին համարժեք:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031