Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվելով թուրքական ապրանքներից՝ հրաժարվենք նաև ներմուծված մշակութային աղբից․ Աննա Մայիլյան

Հոկտեմբեր 18,2020 11:45

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հրաժարվելով թուրքական ապրանքներից՝ հրաժարվենք նաև ներմուծված մշակութային աղբից։ Նույնիսկ եթե ոմանց համար դժվար է, հրաժարվեք թուրք-հայկական կլկլոցներից։ Ես վստահ եմ, որ թշնամին մշակութային ֆրոնտում էլ է աշխատել, իսկ մենք թույլ ենք տվել այդ ամենը կամաց-կամաց դառնա «պահանջարկ»։

Կոչ եմ անում փոխել այդ «պահանջարկը» ազգային երգ ու պարով և դրա համար լինի հստակ պետական որոշում։ Իսկ այդ ոլորտի երգիչ-երաժիշտները թող աշխատեն այսուհետ կատարել մաքուր ազգային երգ ու նվագը։ Այդպիսով մշակութային ֆրոնտում էլ որոշակի հաղթանակներ կունենաք։ Մենք ունենք այնպիսի մշակույթ, որով պետք է հպարտանանք և գլուխներս բարձր ներկայանանք աշխարհին։

Պետք է ժողովուրդը հասկանա, որ այդ անարմատ կլկլոցային երգերը պատիվ չեն բերում մեզ համաշխարհային անցուդարձում, դրանք չեն այն զենքը, որով կարող ես դիվանագիտորեն հարցեր լուծել համաշխարհային մշակութային շուկայում։ Կոչ եմ անում հնարավորինս այս հարցի շուրջ քննարկումներ կատարվի և ի վերջո ազատագրվենք այն ամենից, ինչը խանգարում է մեզ առաջ գնալու համար։

https://www.facebook.com/anna.mayilyan.79/posts/3710011252351678

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031