Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ հոկտեմբերի 18-ին 00:00-ից կողմերի միջեւ ձեռքբերված հումանիտար զինադադարի մասին համաձայնությունն անժամկետ է, թեեւ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե այն մի քանի օրով է:
«Նման բան չկա: Եթե նրանք հայտարարում են, թե մի քանի օրով է, ուրեմն նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմելու ագրեսիվ գործողությունների: Զինադադարն անժամկետ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Դավիթ Բաբայանը:
«Հատկապես հարավային հատվածքում դեռեւս թեժ մարտեր ունենք, բայց կրկնեմ, որ պաշտպանության բանակը հետ է շպրտում բոլոր ոտնձգությունները»,-նշեց նա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ