Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով իմացա Վահան Քոչարի վաղաժամ մահվան մասին: Մեր ժողովուրդը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին:
Նա իր հոր՝ մեծատաղանդ լուսանկարիչ, արվեստագետ Անդրանիկ Քոչարի արժանի ժառանգն էր և նրա գործի շարունակողը, հայ լուսանկարչության պատմության հիանալի գիտակ եւ տարածող:
Վահան Քոչարը ուրույն հետք է թողել հայ գրահրատարակչության եւ մամուլի բնագավառում: Ափսոս, որ նրա շատ գաղափարներ և ծրագրեր կիսատ մնացին:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ