«Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները շարունակվում են: Նրանք մի շարք խմբերով ներթափանցում են Ռուսաստանի դաշնության տարածք: Ինչպես հայտնի է, Չեչնիայում եւ Վոլգոգրադում դրանք չեզոքացվել էին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կիրառվող ահաբեկչական խմբավորումների անդամների փաստին՝ ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Բայց նման քայլերը այսուհետեւ եւս ձեռնարկելու են: Նույնը եւ Իրանի հետ սահմանին է կատարվում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հակառակորդը հետամուտ չէ իր կողմից դիերը տարհանելուն՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ. «Ադրբեջանական-թուրքական ահաբեկիչների այնքան դիակներ կան, որ այսքան օրում սկսել են…գիտեք, այլ գործընթացներ են սկսվում, սանիտարական լուրջ խնդիր կա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ