ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի և հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր և Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»:
Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են… Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի և հիշատակի առջև:
Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան…
Կարդացեք նաև
https://www.facebook.com/photo.php?fbid=3946984445331698&set=a.1213718931991610&type=3&theater