Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ուղարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարության թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Հանրապետության Նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։
Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ: