«Վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները՝ նույն ուղղություններում: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ մարտերն այդքան թեժ չեն եղել, ինչպես նախորդ երկու-երեք օրերին»,-նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում:
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշաբ գրոհ, հարձակում. «Ուղղություններից մեկում կոնկրետ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ եւ հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, եւ հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են գնացել, որոշ տեղերում մարտերը շարունակում են: Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլեւս չի կիրառում: Կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ եւ հրետանային կրակ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ