Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի հայ համայնքը յուրահատուկ համախմբվածություն ցուցաբերեց այս օրերին։ Ցույցեր, քաղաքական, քարոզչական աշխատանք, նվիրատվություններ «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի հայ դատի հանձնախմբի խորհրդի անդամ Ռոքսաննա Մաքասջյանի խոսքով՝ պատերազմի լուրը ստանալուն պես անմիջապես ժողով են հրավիրել՝ հասկանալու առաջնահերթ անելիքները Հայաստանին ու Արցախին օգնելու համար։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժին