Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ունենք դեռ չօգտագործված պոտենցիալ եւ պետք է համախմբենք ողջ ժողովրդի հնարավորությունները՝ այս օրհասական իրավիճակում հաղթանակ ապահովելու համար». Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 17,2020 16:08

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հրապարակեց մեկ տասնյակից ավել քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը, որով ՀՀ կառավարությանը կոչ էր արվում հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերով օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին, որն օժտված կլինի որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով:

Հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը կարծում են, որ հայրենիքի պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար պետք է ներգրավել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Հարցին՝ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները տեղյա՞կ են այդ նախաձեռնության մասին, Իշխան Սաղաթելյանն ի պատասխան ասաց՝ նրանց տեղյակ պահվել է, այս գործընթացից հետո հայտարարության տեքստը նրանց էլ կուղարկվի:

Իշխան Սաղաթելյանի խոսքով, այդ քաղաքական ուժերը կարծում են, որ մենք ունենք դեռ չօգտագործված պոտենցիալ եւ պետք է համախմբենք ողջ ժողովրդի հնարավորությունները՝ միասնաբար այս օրհասական իրավիճակում հաղթանակ ապահովելու համար. «Սա, կարծում ենք նաեւ, որ բացառիկ շանս եւ հնարավորություն է Հայաստանի հանրապետության քաղաքական իշխանության համար՝ այս միասնականությունը իրական դարձնելու, մեր հնարավորություններն իրական մեկտեղելու եւ քաղաքական բոլոր հաշվարկները մի կողմ դնելով հաղթանակ ապահովելու: Երբ հայտարարում ենք Սարդարապատ, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել»:

Ասաց, որ հայտարարության տեքստը հրապարակային է եւ կարիք եւ ժամանակ չի եղել նախապես այս հարցը քննարկել ՀՀ վարչապետի հետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031