Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվել է վեց գրոսմայստերների մասնակցությամբ Altibox Norway Chess մրցաշարը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որ ամբողջ մրցաշարի ընթացքում ընթանում էր առաջատարների եռյակում, եզրափակիչ՝ 10-րդ տուրում սեւ խաղաքարերով 3:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Արոնյանը, այդուհանդերձ, 17,5 միավորով պայքարն ավարտեց 3-րդ տեղում, որովհետեւ նույնպիսի հաշվով Յան-Կշիշտոֆ Դուդայի նկատմամբ առավելության հասավ նաեւ Ստավանգերում գերազանց հանդես եկած Ալիռեզա Ֆիրուջան:
Իրենց գրոսմայստերը 18,5 միավորով ճանաչվեց 2-րդը, իսկ հաղթողի կոչումը մեկ տուր առաջ ժամկետից շուտ նվաճել էր Մագնուս Կարլսենը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ