Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը հրթիռակոծվել էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Aravot.am-ը շրջել է Ստեփանակերտով, և արձանագրել քաղաքին հասցված վնասները։
Վնասվել են քաղաքի փողոցները, շենքերը, տներ և առևտրի կենտրոններից մեկը։
Շենքերի առաջին հարկում գտնվող խանութների անձնակազմը առավոտյան արդեն ծանոթանում էր հասցված վնասներին, մաքրում տարածքը և հավաքում ապրանքները։
Aravot.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ դեռ չեն հաշվել հասցված վնասը, սակայն կարևորում են, որ մարդկային զոհեր չեն արձանագրվել և կարողացել են կանխել վատագույն սցենարները։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի