Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հումանիտար աղետի իրական սպառնալիքի դեպքում ՄԱԿ-ի արձագանքը զրոյի է հասցվել». իրավապաշտպան

Հոկտեմբեր 17,2020 14:28

«Մարդու իրավունքներն անօտարելի են՝ անկախ նրանից, թե մարդը որտեղ է ապրում, ճանաչված երկրում է ապրում, թե ոչ: ՄԱԿ-ն ինքն ունի մեխանիզմներ, որոնք արձագանքում են տարբեր պետություններում մարդու իրավունքների խախտումները:

Եթե չճանաչված պետությունների մասին ենք խոսում, ապա, օրինակ, Պաղեստինի հարցերը քննող հանձնակատար գոյություն ունի, որի մանդատն է հետեւել մարդու իրավունքների պաշտպանությանը, քննել դեպքերը: Սա հստակ օրինակ է ճանաչված-չճանաչված լինելու հարցի վերաբերյալ»,-«Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի հանդեպ միջազգային կառույցների անտարբերության փաստին՝ ասաց «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Անահիտ Սիմոնյանը:

https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/4022906341069885/?__cft__[0]=AZUZb8Qb3udmj-jBSGlgMDTRnhFVcvNuEnrLwhqTDvFTFV1u5cKK_qyqUfzlP15qbfJgjCwrh8zYPrLo9tCqFLDJA_5Dyat44t8svsq8nZgKPMY2t2JXXQUspBGMd2x_pBSgxu5QI7Zn_kAdRhsve7ZH5yZUohMfq7ewIeq4-ctiJnZRfGzGFV-xji1O-4Q1nFI&__tn__=-UK*F

Նրա խոսքով՝ հայաստանյան քաղհասարակության դժգոհությունն ուղղված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, որը երկար տարիներ գործում է ՀՀ-ում եւ ունի հստակ մանդատ. «Խաղաղ ժամանակ գրասենյակն անդրադառնում է մարդու իրավունքների բազմաթիվ խնդիրներին, գործակցում քաղհասարակության հետ, եւ ինձ համար խնդրահարույց է հետեւյալը. երբ կան մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր, վտանգներ, հումանիտար աղետի իրական սպառնալիք, գործակցությունը եւ արձագանքը զրոյի է հասցվել: ՄԱԿ-ը չի կարող ունենալ չեզոքություն, որը մանդատի սկզբունք է, օրինակ, միջազգային Կարմիր խաչի համար: ՄԱԿ-ի դեպքում չկա իրավական դրույթ, որում արձանագրված է այդ կառույցի չեզոքությունը: Ուստի մեր պահանջը բարի կամքի դրսեւորում չէ, այլ կառույցի պարտավորությունն է»:

Անահիտ Սիմոնյանի խոսքով՝ Ալիեւյան ռեժիմի գործողությունների հանդեպ միջազգային իրավաքաղաքական ճնշում չգործադրվեց հումանիտար հրադադարի խախտումից հետո. «Սա լուրջ, խայտառակ իրավիճակ է, երբ օրեր շարունակ նայում ես, որ հումանիտար գործողությունները չեն իրականացվում: Հումանիտար աղետն այս պահի դրությամբ իրական վտանգ է: Չկա որեւէ ալգելք, որով ՄԱԿ-ը կարող չմիջամտել իրավիճակին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ ռազմական լայնածավալ  ագրեսիա է իրականացնում Արցախի դեմ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031