ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը մեկնաբանել է Ադրբեջանի սև ցուցակում իր անունը ներառելու փաստը։ Նա նշել է՝ դա խորհրդանշում է, որ պատերազմ հրահրած ագրեսորները չեն ուզում մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Եթե դա այն երկիրն է, որը ես գիտեմ որպես խաղաղ մարդկանց ռմբակոծող պետություն, այն երկիրն է, որը թուրքական անօդաչու սարքեր է ուղարկում կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները ռմբակոծելու համար, ապա ես չեմ ուզում լինել այդ երկրի սպիտակ ցուցակներում, ավելի լավ է՝ ես լինեմ ամենասև ցուցակներում»,- ասել է Միլոնովը։
Նրա խոսքով՝ քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է միջազգային հանրության անդամ լինել, չպետք է իրեն այդպես պահի։ «Եթե անգամ նրա ձախ ուսին նստած են ԻՊ գրոհայինները և պարոն Էրդողանը, ապա պարոն Ալիևը չպետք է իրեն պահի այն մարդու պես, որն իր անունը կգրի Ադրբեջանի պատմության սև էջերում, չէ՞ որ նա Ադրբեջանի որդիներին ուղարկում է եղբայրասպանության, մահվան»,- նշել է պատգամավորը։
Միլոնովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կորոշեն դադարեցնել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները։
Կարդացեք նաև
«Ինձ սև ցուցակում ներառելը խորհրդանշում է այն, որ Ղարաբաղում պատերազմ հրահրած ագրեսորները մտադիր չեն կարգավորել խնդիրը խաղաղ ճանապարհով։ Ես զինվորական չեմ, լրտես չեմ և գաղտնի զենք չեմ։ Ես Ստեփանակերտ եմ ժամանել բացառապես մարդասիրական նպատակներով և մարդկանց օգնելու մտադրությամբ։ Ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը։ Նրան, ով խաղաղություն չի ուզում այդ հողում»,- ասել է պատգամավորը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ