«Էրդողան՝ ահաբեկիչ» վանկարկումներով Իսպանիայի հայերն այսօր փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական մայրուղին՝ դրա երկայնքով պահելով հայոց եռագույնը: Երթեւեկությունը կաթվածահար է եղել, երկու կողմից եկող բեռնատարների մեծ հերթ է գոյացել:
«Հայ զինվորը մենակ չի: Իսպանիայի եւ Ֆրանսիայի հայերի համատեղ գործողությունն է սա: Պահանջը՝ աշխարհում տարածել եւ բարձրաձայնել, որ մեր հետ ուժի լեզվով չի կարելի խոսել: Որեւէ մեկը չի մարսելու մեր ամեն ընկած զինվորի արյունը: Ահաբեկչին պետք է ցույց տալ իր տեղը: Նա պետք է անտեսվի աշխարհի կողմից»,-հայտարարեց խաղաղ ցույցի մասնակիցներից մեկը:
Ոստիկանները մայրուղու մի կողմից ժամանել են դեպքի վայր, սակայն որեւէ գործողություն չեն ձեռնարկում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ ռազմական լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի դեմ:
Կարդացեք նաև
Ամբողջ աշխարհով հայերը բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով լուսաբանել խնդիրը եւ ճանաչել Արցախի անկախությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ