Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց․ «Ադրբեջանը, լինելով կոնվենցիային միացած պետություն, չի կատարում իր պարտավորությունները»․ «Ժամանակ»

Հոկտեմբեր 17,2020 11:10

Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։ Այդ նպատակով կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շատ կարևոր է համարում Հայաստանի կողմից կոնվենցիայի վավերացումը, քանի որ միջազգային փաստաթղթերի, կոնվենցիաների վավերացումը նշանակում է, որ տվյալ երկիրը ընդունում է կոնվենցիայում ամրագրված մոտեցումները և պարտավորություն վերցնում կոնվենցիայով ամրագրված մոտեցումները կատարելու մասով, միաժամանակ նաև կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ներկայացնում է իր դիտարկումները:

Մեր հարցին՝ ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ Ադրբեջանի համար, որը հանդիսանում է կոնվենցիային միացած պետություն, սակայն այս օրերին ակտիվորեն վարձկաններ ու ահաբեկիչներ է ներգրավում արցախյան պատերամզում, Սաքունցը պատասխանեց. «Հայաստանը կոնկրետ փաստերով բարձրացնում է, որ Ադրբեջանը, լինելով կոնվենցիային միացած պետություն, չի կատարում իր պարտավորությունները, և որպես կոնվենցիայի նորմերը չկատարող պետություն նրա նկատմամբ պահանջներ են ներկայացվում, որը անխուսափելիորեն Ադրբեջանի համար կունենա նաև հետևանքներ»։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031