Այսօր աշխարհի տարբեր մասերում հայերը կազմակերպում են բազմապիսի ցույցեր և երթեր, փակում գլխավոր ավտոմայրուղիներ՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնելու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
ԱՄՆ Ատլանտա քաղաքի հայությունը նույնպես միանում է մեր հայրենակիցներին՝ իր բողոքի ձայնն արտահայտելով միջազգային լրատվամիջոցների և հանրության անտարբերության և անգործության նկատմամբ՝ պահանջելով պատշաճ ուշադրություն: