Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան․ «Ամեն ինչ ճակատի համար» կարգախոսը պետք է մուտք գործի բոլորիս կյանք․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2020 10:36

Քաղաքական գործիչ Արա Սահակյանը 1988-ից քաղաքականության մեջ է` համազգային շարժման մասնակից, պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ, դեսպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ։

– Պրն Սահակյան, արդեն երկու շաբաթ հրապարակային ելույթներ չէիք ունենում, անգամ ֆեյսբուքյան տարածքից եք հեռացել, ի՞նչ պատահեց, որ համաձայնեցիք հարցազրույց տալ։

– Նախ, արձանագրենք․ այն ամենը, ինչ կասեմ, իմ անձնական կարծիքն է։ Իսկ հրապարակային խոսքին վերադառնալու պատճառը հետեւյալն է․ համաձայն լինելով պաշտոնական տեսակետի հետ առ այն, որ հայերիս պարտադրված պատերազմն իր ծավալներով աննախադեպ է, իրավիճակը մեզ համար բավական բարդ է, ունենք շատ զոհեր, պետք է այս իրավիճակից բխող ներքաղաքական լուծումներ որոնել։

– Իշխանությունը որոնում եւ գործադրում է նման լուծումներ․․․

– Եթե ազնիվ ենք մեր գնահատականում, որ պատերազմը հայրենական է, ուրեմն այս պայմաններում ազգային միասնությունը պետք է կառուցվի լայն համախոհության հիմքի վրա՝ բոլոր կարող ուժերի ներգրավմամբ։ Ուստի դիմում եմ իրավասու մարմնին՝ խոսքի ազատության սահմանափակումները վերանայելու հորդորով։

Պարզ ասած՝ դրանք չտարածել իրավիճակին առնչվող կարծիքների վրա, քանի որ այդ սահմանափակումների պատճառով ակադեմիական, համալսարանական շրջանակները, փորձագետները, բժիշկները, ուսուցիչները, արվեստագետները, զինվորականները, գործարարները, իհարկե, նաեւ դուք՝ լրագրողներդ, զրկված են նոր գաղափարներ առաջ մղելու, սխալները մատնանշելու, ուղղելու իրավունքից։ Դա վերաբերում է նաեւ քաղաքական կուսակցություններին եւ անհատ գործիչներին։ Բոլորին։

– Ի՞նչ գաղափարներ կցանկանայիք առաջարկել։

– Թիկունքի ժամ առաջ լիակատար մոբիլիզացիա։ Մարդկանց հարկ է մղել աշխատանքի ու մարտի, ինչպես եւ բազմապատկել կարանտինի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը։ «Ամեն ինչ ճակատի համար» կարգախոսը պետք է մուտք գործի բոլորիս կյանք, մեր օջախները։ Սահմանել պարետային ժամ։ Արգելել բոլոր տեսակի ավելորդությունները՝ խնջույքները, զվարճանքի հաստատությունների աշխատանքը, տրանսպորտային միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը, հինգ հոգուց ավելի կուտակումները բաց տարածքներում։ Թիկունքը պետք է ապրի ճակատի պես՝ ուժերի գերլարմամբ եւ պատրաստ թե՛ մարդկային, թե՛ նյութական զոհողության։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031