Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան․ Սա բնական քաղաքական ռեակցիա է․ բավական է նշել, որ այդ ապրանքները բերող վարորդների մեջ թուրք լրտեսներ կարող են լինել․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2020 10:08
bagratyan

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես՝ վեց ամսով արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։

Նախագծում նշված է նաեւ, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Որոշումն ուժի մեջ է մտնելու սույն թվականի դեկտեմբերի 31-ից։ Այսինքն՝ եկող տարվա հունվարի մեկից Հայաստանը զրկվելու է 200 մլն եւ ավելի դոլարի չափով ապրանքների ներմուծումից՝ համապատասխանաբար զրկվելով նաեւ դրա առաջացրած մուլտիպլիկատիվ էֆեկտներից։ Միաժամանակ նաեւ Թուրքիան կզրկվի այդքան գումար իր տնտեսություն մտցնելուց՝ շնորհիվ Հայաստանի։ Տնտեսական սանկցիայի կիրառման հիմնավորումը, ըստ նախարարության, անվտանգային նշանակություն ունի՝ Հայաստանը, բնականաբար, չի ցանկանում սնել մեր թշնամի պետությանն աջակցող հարեւանի տնտեսությունը։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ ընդամենը 6 ամսով։
Որքանո՞վ է սա արդարացված որոշում եւ ի՞նչ տնտեսական հետեւանքներ կունենա։ Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանից։

«Սա քաղաքական լուծում է, որը բնական է պատերազմի ժամանակ։ Սա բնական քաղաքական ռեակցիա է։ Բավական է նշել, որ այդ ապրանքները բերող վարորդների մեջ թուրք լրտեսներ կարող են լինել։ Այսքան բան»,- ասաց պարոն Բագրատյանը։

– Այդ որոշումը մեր տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա։

– Դա առանձին պետք է հաշվվի։ Ես գիտեմ, որ արտաքին առեւտրի բալանսով մենք Թուրքիայից ներմուծում ենք 100-200 մլն դոլարի ապրանք (2019-ի տվյալներով՝ 268 մլն)։ Բայց սա բնական է, այդ երկիրը պատերազմ է հրահրել մեր դեմ, մենք պիտի ռեակցիա տանք։

– Չքննարկելով այսօր այս որոշման նպատակահարմարությունը՝ ի՞նչ եք կարծում, ճիշտ չէ՞ր լինի, եթե մենք ավելի շուտ հրաժարվեինք թուրքական ապրանքների ներմուծումից եւ վերանայեինք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։

– Ժամանակին խոսվել է այդ մասին, թե ինչու, ասենք, Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին տարիներին այդպես արագ աճում էին, իսկ Իրանի հետ՝ նվազում։ Խոսվել է այդ մասին, հոդվածներ եղել են։ Բայց հիմա արդեն ժամանակ չկա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031