Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նախկինում նշել է եւ հիմա էլ կրկնում է, որ Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի տնտեսական ձեռքբերումները մեծապես կապված էին հայկական լծակի գործադրման հետ։
Դեռ տարիներ առաջ, կանաչ լույս վառելով «ֆուտբոլային դիվանագիտության» առջեւ, կարողացավ առերեւույթ ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորապատկեր եւ այդպիսով ահաբեկել Ադրբեջանին։
Ի․ Ալիեւը, ով մշտապես վարում է Հայաստանը շրջափակման մեջ պահելու/խեղդելու քաղաքականություն, շատ էր հպարտանում իր այդ քաղաքականության «ձեռքբերումներով», հայտնվել էր կրակի առջեւ, եթե Թուրքիան բացեր Հայաստանի հետ սահմանը։ Դեպքերի նման զարգացումից խուսափելու համար Ալիեւը հարկադրված էր համաձայնել գազը Թուրքիայի տարածքով (TANAP) Եվրոպա ուղարկելուն (ռուսական «Գազպրոմը» պատրաստ էր գնելու արտահանման ենթակա ամբողջ ադրբեջանական գազը), Թուրքիայում ադրբեջանական ներդրումները («Star» գործարան) մեծացնելուն, ինչպես նաեւ (2010 թ․) Թուրքիայի հետ Ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր ստորագրելուն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում