Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Աբգարյան. «Վերցրե՛ք ձեր դիերը ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 17,2020 08:45

#ArtsakhisArmenia, #StopAzerbaijaniaggression, #StopAliyev, #StopErdoghan, #Հաղթելուենք եւ այլն:

Սրանք սոցիալական ցանցերում տարածված հեշթեգերն են, որոնք հայ եւ արտասահմանցի հայտնի ու ոչ հայտնի մարդիկ տարածում են՝ կոչ անելով Ադրբեջանին ու Թուրքիային դադարեցնել ագրեսիան: Նրանք տարածում են Արցախում տեղի ունեցած ավերածությունների, տուժած քաղաքացիների լուսանկարները նաեւ գրում հայերի կամքի, ուժի եւ համախմբվածության մասին:

Ստորեւ ֆրանսահայ հայտնի անձանց գրառումներից ու հայտարարություններից մի քանիսը:

«Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր»

«Ադրբեջանը՝ Թուրքիայի բանակի օգնությամբ, հարձակում է սկսել Արցախի եւ Հայաստանի վրա: Եվրոպան եւ այլ երկրներ զինադադարի կոչ են անում, այնինչ պարոն Էրդողանը բարձր հայտարարում է, որ իր փոքր եղբոր՝ ադրբեջանցու կողքին է: Կհասնի օգնության ցանկացած պահի եւ բոլոր միջոցներով: Ինչո՞ւ, նույն լեզվով խոսողների սիրուց դրդվա՞ծ, այո, բայց ոչ միայն, նաեւ՝ ցեղասպանողի ռեֆլեքսով: Նրա ռասիստական հռետորաբանությունը՝ «Turkye über alles» (Թուրքիան՝ ամենից առաջ), խորապես արմատացած է թուրքական քաղաքական դասի մեջ»:

Սրանք արդեն ֆրանսահայ հանրահայտ դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանի խոսքերն են` հրապարակված ֆրանսիական հայտնի պարբերականներից մեկում՝ Figaro-ում:

Աբգարյանի խոսքով՝ Թուրքիայի պատմությունը լի է հանցանքներով, իսկ այժմյան նախագահ Էրդողանն անտեսում է բանականությունը, նա միայն ուժն է հասկանում:

«Մենք՝ հայերս, կռվում ենք մեր երեխաների ապագայի համար, մեր նահատակների հիշատակի համար, ովքեր հրաժարվում են մեռնել երկրորդ անգամ»,- նշել է Աբգարյանը՝ շեշտելով՝ ուր էլ լինենք՝ Հայաստանում կամ Սփյուռքում, մեր ամբողջ ուժով, ամբողջ զենքով կաջակցենք Արցախին:

Դերասանն ընգծել է՝ որքան հնագույն է Հայաստանը, իսկ Ադրբեջանի դեպքում՝ հակառակը, նույնիսկ Կոկա- Կոլան ավելի երկար պատմություն ունի, քան Ադրբեջանը:

«Վերցրե՛ք ձեր դիերը ու հեռացե՛ք: Հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր: Դուք չգիտեք՝ ինչ անել դրա հետ»,- նշել է նա:

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031