Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն ոք դատում է իր փչացածության չափով

Հոկտեմբեր 17,2020 00:29

Եթե Իլհամ Ալիևի մտքով անցնում է ի լուր աշխարհի ասել, թե Շուշիի եկեղեցին հայերն են ռմբահարել, որպեսզի մեղքը գցեն ադրբեջանցիների վրա ու աշխարհով մեկ խայտառակ անեն, ուրեմն նրանից սպասելի է, որ հենց իր կարգադրությամբ են իր ռազմական գործակալները ռմբահարել Գյանջայի քաղաքացիական օբյեկտները՝ դրա մեղքը գցելու համար հայերի վրա և հավասարության նշան դնելու համար ինքնապաշտպանվող Արցախի և նրա վրա հարձակված ու նրա խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Ադրբեջանի միջև։

Այդպիսի կասկած, ի դեպ, հայտնել է բրիտանական The Critic պարբերականի լրագրող Կապիլ Կոմիրեդին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցում ։ Դա միանգամայն հավանական ու հավատալի է, երբ տեսնում ենք Ադրբեջանի իշխանությունների անմարդկային անտարբերությունը սեփական զինվորների դիերի նկատմամբ, որ արդեն 20 օր է՝ թափված են մարտադաշտում, և հնարավոր չէ հավաքել, քանի որ հենց Ադրբեջանն է անընդմեջ վիժեցնում հոկտեմբերի 12-ին հայտարարված մարդասիրական հրադադարի հաստատումը։

Մենք բնավ կարիք չունենք Ադրբեջանը խայտառակելու համար մեր սրբությունը զոհաբերելու։ Առանց դրա էլ Ադրբեջանն ինքն է իրեն լիուլի խայտառակում՝ ահաբեկիչ վարձկաններ հավաքագրելով, կասետային ռումբերով կանանց ու երեխաների վիրավորելով, դպրոց ու հիվանդանոց ավերելով, լրագրողներ թիրախավորելով, անօգնական հաշմանդամների սպանելով, հայ ռազմագերի գլխատելով, հակառակորդի դիակ պղծելով…

Ո՞վ կհավատա Ալիևին, երբ տեսնում է, որ հայերը, ի հեճուկս ադրբեջանական վայրագությունների, բուժում են թշնամու վիրավոր ռազմագերիներին, որպես պատմական հուշարձան պահպանում Շուշիի շիական մզկիթը…

Եթե շարքային ադրբեջանցին իրենց իշխանական քարոզչությունից այնքան է բթացել ու կուրացել, որ կարող է հալած յուղի տեղ ընդունել Ալիևի բացահայտ սուտը, ապա մտածող ու տրամաբանող ուղեղները վստահաբար չեն ընկնում տեղեկատվական այս թակարդը։

Հ. Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031