ՄԱԿ-ում տեղի ունեցած ճեպազրուցի ընթացքում ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, պատասխանելով ԼՂ մասին հարցին, ասել է.
«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շարունակում է խիստ մտահոգված լինել շարունակվող ռազմական գործողություններով, հատկապես դրա ազդեցությամբ քաղաքացիական բնակչության վրա: Մենք շատ անհանգստացած ենք խաղաղ բնակչության իրավիճակով: Անհրաժեշտ է կրկնել, որ խստորեն դատապարտում ենք քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքների ցանկացած թիրախավորում կամ հարձակում: Գլխավոր քարտուղարը շարունակել է իր անձնական ներգրավվածությունն այս հարցում: Նա երեկ զրուցել է Հայաստանի արտգործնախարարի հետ: Այսօր նա նախատեսում է ինչ-որ պահի, և դա կարող է շատ շուտ լինել՝ այսօր կեսօրին, զրուցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Երկու կողմերին ուղղված նրա ուղերձը պարզ է. կարևոր է, որ նրանք իրականացնեն և լիովին պահպանեն հրադադարի ռեժիմը, որի շուրջ որպես առաջնահերթություն մարդասիրական նպատակներից ելնելով՝ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել: Նա նաև շեշտում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնելու մարդասիրական կարիքների հարցում, եթե լինի դրա պահանջը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: