Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կյանքից հեռացել է մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը. Ermenihaber.am

Հոկտեմբեր 17,2020 00:07

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայում տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է մեջլիսի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը։

51-ամյա նախկին լրագրող, գործող պատգամավոր Եսայանը երկարատև բուժում էր ստանում քաղցկեղի դեմ։  Հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման կուրսի մասին:

Նշենք, որ հայ պատգամավորի ընտանիքին և հարազատներին ցավակցություններ են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իշխող կուսակցության բազմաթիվ անդամներ, քաղաքական գործիչներ։

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլ քաղաքում: Սովորել է Ստամբուլի Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Նա որպես լրագրող աշխատել է թուրքական «Yeni Şafak» պարբերականում:

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել է խորհրդարանի պատգամավոր:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031