Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմ. ազդեցությունն ընտանիքների վրա. ինչպե՞ս հաղթահարել

Հոկտեմբեր 16,2020 23:50

Կան բազմաթիվ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես են պատերազմական գործողություններն ազդում ընտանիքների վրա: Երեխաները, ընտանիքները հաճախ ստիպված են պայքարել ընտանիքի անդամի՝ ծնողի, երեխայի, ամուսնու կամ կնոջ  բացակայության պատճառով առաջացած խնդիրների հետ: Խնդիրները են առաջանում նաև այն ժամանակ, երբ ընտանիքի բացակա անդամը վերադառնում է:

Հոգեբանների համոզմամբ՝ տանը, երեխաների հետ մնացած ծնողի հոգեկան առողջությունը մեծ դերակատարություն ունի ընտանիքի հարցում, երեխաների ընդհանուր տրամադրվածության հարցում: Ծառայությունից վերադարձող ծնողի հոգեկան առողջությունը ևս մեծ դերակատարություն ունի երեխաների հետագա դաստիարակության, ընտանիքի ընդհանուր մթնոլորտի վրա:

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք օտարերկրյա մասնագետների կողմից արված որոշ վերլուծություններ:

Որո՞նք են պատերազմի, ընտանիքի անդամի՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու ազդեցությունները ընտանիքի վրա

Նույնիսկ, երբ պատերազմական իրավիճակ չէ, զինվորականների ընտանիքները հաճախ են բախվում սթրեսի հետ՝ տեղափոխությունները, ծնողի կամ ամուսնու բացակայությունը բացասաբար են ազդում ընտանիքի մթնոլորտի վրա:

Ընտանիքները ընտանիքի անդամի ծառայության նախապատրաստական փուլում, բուն ծառայության ընթացքում և ծառայությունից հետո մի շարք խնդիրների առաջ են կանգնում, որոնք ուղեկցվում են սթրեսներով: Հոգեբանները նշում են, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ ընտանիքի անդամի՝ ծառայության մեկնելիս:

-մտահոգություն, անհանգստություն կամ տագնապ,

-միայնություն, տխրություն,

-ընտանեկան նոր պարտականություններ,

-նոր հմտությունների ձեռքբերում,

-ծառայության մեջ գտնվող անձի անվտանգության նկատմամբ վախ,

-ֆինանսական խնդիրներ և այլն:

Երեխաների վերաբերմունքը ծնողի` ծառայության մեկնելու փաստի առիթով տարբեր է: Այն տարբեր է՝ կախված երեխայի սեռից ու տարիքից:

Այս հարցում մեծ դերակատարություն ունի երեխաների հետ տանը մնացող ծնողի հոգեկան հավասարակշռությունը:

«Մեղրամիս» կամ ի՞նչ է կատարվում, երբ վերադառնում է ծառայության մեկնած ծնողը կամ ամուսինը:

Հոգեբանները հետաքրքիր մի օրինաչափութուն են գտել: Նշում են, որ ծառայությունից վերադարձը նման է մեղրամիսի, երբ ամուսնական հարաբերությունները նոր շունչ են ստանում: Նոր շունչ են ստանում նաև ծնողական պարտականությունները: Երեխաներն արդեն մեծացել են, նրանց հետաքրքրությունները փոխվել են, հետևաբար ծնողական պարտականություններն այլ են:

Ինչպե՞ս հաղթահարել պատերազմի կամ ընտանիքի անդամի՝ զինվորական ծառայության մեջ գտնվելու դժվարությունները

  1. Հատուկ վարժություններ երեխաների համար

Երեխաները սթրես ժամանակ դժվարանում են արտահայտել հույզերը, հանգստանալ կամ հանգստացնել իրենց: Ծնողներն այս դեպքում կարող են երեխաներին սովորեցնել արտահայտել իրենց հույզերը ՝ տալով նրանց հատուկ վարժություններ (օրինակ՝  խորը շնչառություն, մկանների թուլացում և այլն):

2.Երեխաներին պատմեք խնդիրների մասին, բացատրեք դրանց առաջացման պատճառները

Երբ երեխան ունի բավարար տեղեկություն խնդիրների մասին, հասկանում է, թե դրանք որտեղից են ծագել, նրա համար ավելի հեշտ է հաղթահարել դրանք: Այնպես որ, հոգեբանները խորհուրդ են տալիս նրանց հետ խոսել այս թեմաներով, ոչ թե նրանցից թաքցնել:

  1. Զարգացնել խնդիրները լուծելու հմտություններ

Շատ կարևոր է, որ երեխան պատրաստ լինի համարժեք գնահատել խնդիրները, կարողանա ճիշտ սահմանել իր նպատակները: Կարելի է երեխաների մասնակցությամբ մտագրոհ կազմակերպել՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Նպատակների սահմանումը ընտանիքներին օգնում է հասկանալ՝ ինչ փոփոխություններ են անհրաժեշտ և ինչպես հասնել դրանց: Ծնողներն ու երեխաները կարող են ընտրել ընտանիքի նպատակները միասին և դրանք պլանավորել՝ մարտահրավերները հաշվի առնելով:

Պատրաստեց Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031