Քիչ առաջ, մոտավորապես ժամը 22.50 րոպեին Կապանում հայտարարվեց օդային տագնապ։ Առանց խուճապի բոլորը իջան ապաստարաններ ու նկուղներ:
Քաղաքում ոչ մի ավտոմեքենա չմնաց, կարծես կանգ էր առել կյանքը ու միայն օդային տագնապի ազդանշանն էր լսվում մոտ 10 րոպե։
Ըստ ճշտված տեղեկությունների, Սյունիքի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր էին երեւացել։
Կարդացեք նաև
Մեղրիի համայնքապետարանը ՖԲ էջում տեղադրել էր հայտարարություն. «Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, առանց ավելորդ խուճապի պատսպարվեք պաշտպանական կառույցներում։ Հայտարարված է օդային տագնապ»:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ