Իտալական «Ռոմա» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իտալացի սենատոր, «Լեգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիին, որը հոկտեմբերի 13-ին Իտալիայի հայ համայնքի հետ դուրս էր եկել բողոքի ցույցի՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի:
«Շնորհակալություն սենատոր Սալվինիին, որն իր ձայնն է բարձրացրել հանուն արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի»,- գրել է Մխիթարյանը: