Գյումրիի Սունդուկյան փողոցի երեխաները որոշել են սեփական նախաձեռնությամբ օգնել բանակին ու հայ զինվորներին:
Մի խումբ երեխաներ այսօր փողոցներն ընկած՝ վարորդներից, անցորդներից գումար են հավաքել: Մեր հայրենասեր փոքրիկների ջանքերով այսպես հավաքվել է 200.000 դրամ: Այդ գումարով նրանք միացել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Լուսանկարները՝ Անժելա Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից: