Լրահոս
Օրվա լրահոսը

«Տահանք մեզ կարալ չեն վըխցնեն»

Հոկտեմբեր 16,2020 21:21

«Հենինքն լա աշխատելիս, հենց որ սկսալ են բամբիտ անելը»,-Aravot.am-ին պատմում է Վիտալին։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը թիրախավորել եւ հրթիռահարել է  Ստեփանակերտի էլեկտրական ցանցերը։

Արցախում պատերազմ էր, ադրբեջանական զինուժը հրթիռահրետակոծում էր մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ խաղաղ բնակավայրեր, Վիտոն, այսպես ինքը ներկայացավ, աշխատանքի էր եկել։ Ասում է՝ բա հո գործը չեն կանգնեցնելու, պետք է, որքան հնարավոր է, աշխատեն։ Վերջը, բյուջեն փող պիտի մտնի։

Ինչպես ինքն է ասում՝ երբ ադրբեջանցիք «սկսալ են բամբիտ» անել,  ավտովերանորգման կետում ընկերների հետ աշխատում էին, մի կերպ են հասցրել փախնել, մտել են մոտակա շենքի նկուղը։ Պայթյունի ձայնն այնքան բարձր է եղել, որ զգացել են՝ հրթիռը շատ մոտ է հարվածել․ «Հենց փըխչեցինք, 10 րոպե հետո գարաժը տվալ են լոխ ցրեվ տըվալ»։

Ոչ ոք չի վնասվել, բայց հետո եկել ու տեսել են՝ ավտովերանորգման իրենց շենքը փլուզվել է։

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ 250 կիլոգրամանոց անվադողը նետել է  մի քանի հարյուր մետր հեռավորության վրա․ «Գցել ա Դավիթին մագազինին դեմը։ Հետո քյացալ ենք, պիրյալ»։

Վիտոն ասում է՝ հակառակորդն ինչքանն էլ հրթիռակոծի, թաքստոցներում, թե թաքստոցներից դուրս, կյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ «Տահանք մեզ կարալ չեն վըխցնեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031