Երթի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը
Այսօր՝ հոկտեմբերի 16֊ին, Արցախի անկախության ճանաչման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խախտվող հումանիտար հրադադարի պահպանման և վերջնական հրադադար հաստատելու պահանջով Հայաստանի քաղաքացիները երթ են անցկացրել մեր երկրում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։
Երթի մասնակիցները եղել են Հունաստանի, Սիրիայի և Չինաստանի դեսպանատների մոտ։
«Մենք պետք է ստիպենք ճանաչել Արցախի անկախությունը, ինքնորոշման իրավունքը, որպեսզի կանգնեցնենք այս նոր ցեղասպանությունը»,– երթի մեկնարկին հայտարարեցին կազմակերպիչները։
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները Հունաստանի դեսպանատան մոտ հայտարարեցին, որ հույն ժողովուրդը հասկանում և կիսում է հայերի ցավը, քանի որ այդ ժողովուրդն էլ է ցեղասպանության ենթարկվել թուրքերի կողմից։
Սիրիայի դեսպանատան մոտ երթի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ վերջինս ուղիղ տեքստով հայտարարել էր, որ Սիրիայի տարածքից ահաբեկիչները տեղափոխվում են Արցախ։
«Շնորհակալ ենք, որ Սիրիայի նախագահը բացել է իր աչքերը, ականջները և ուղիղ տեքստով ասում է, որ այն նույն ահաբեկիչները, որոնք իր ժողովրդի վրա էին հարձակվել, հիմա էլ հարձակվում են Արցախի ժողովրդի համար», – դեսպանատան մոտ հայտարարեցին երթի մասնակիցները՝ կոչ անելով Սիրիայի նախագահին ճանաչել Արցախի անկախությունը։
Չինաստանի հանրապետության դեսպանատան մոտ երթի մասնակիցները պաշտոնական Պեկինին նույնպես կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը՝ կանխելու համար հետագա վերահաս վտանգները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Գրիգորյան