Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական շուկայում եղած թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական եւ եվրոպական հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է. Մի շարք կազմակերպություններ սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը

Հոկտեմբեր 16,2020 20:22

Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան:

Ֆրանսիա Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական առեւտրաարդյունաբերական պալատը (BCC) եւ Եվրոպական Առեւտրաարդյունաբերական պալատը (EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան:

Այսօր այլեւս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ:

Մեր կառույցները ՀՀ Կառավարության ամբողջական տրամադրության տակ են ցանկացած աջակցության համար, որը կօգնի այս իրավիճակում եւ երկարատեւ հեռանկարում ամբողջովին ձերբազատվել թուրքական ապրանքի ներկրելու անհրաժեշտությունից եւ դրանք փոխարինել Ֆրանսիայից եւ Եվրոպական այլ երկրներից ներկրված ապրանքներով:

Հայկական շուկայում եղած Թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական եւ Եվրոպական հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է (contrefaçon): Ոչ մի ոլորտ դրանից զերծ չէ` հագուստի, կաշվե իրերի, օծանելիքի, խնամքի պարագաների եւ տնտեսական ապրանքների ընտրանին գնալով լայնանում է:

Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն եւ եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել եւ համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ ավելի ձեռնտու պայմաններով, քան թուրքականն է:

Այդ ապրանքների մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու եւ դրանցով թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով, մեր առեւտրաարդյունաբերական պալատներն առաջարկում են մեր բարեկամ երկրներից ներմուծվող ապրանքների համար ապահովել մաքսատուրքերի իջեցում, իսկ Թուրքիայից ներկրվող ապրանքի մաքսատուրքի բարձրացում:

Մենք ջերմագին ողջունում ենք այն հայկական կազմակերպությունների նախաձեռնությունը, ովքեր արդեն իսկ բացառել են թուրքական ապրանքի ներմուծումն ու վաճառքը: Մեր կառույցները բոլոր այն հայկական ընկերությունների տրամադրության տակ են, որոնք ցանկանում են Եվրոպայից արտադրանքը ներմուծել, այդպիսով զգալի սահմանափակելով թուրքական արտադրանքի ներմուծումը Հայաստան:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք- ադրբեջանական հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա: Դրանք կազմում էին 3.5 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն: Այս որոշումից հետո թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվեց:

 

Ֆելիքս Փայտյան

(BACC) Բելգիական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն

Տիգրան Առաքելյան

(CCI FA) ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի ՀԽ նախագահ

Դիանա Սարումովա

Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի(EBA) գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031