Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոններն առավել հաճախակի խախտվում են առեւտրի եւ սպասարկման ոլորտներում, գեղեցկության սրահներում

Հոկտեմբեր 16,2020 17:55

ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել անվտանգության կանոնների պահպանումը երկրում
Երեւանում եւ մարզերում շարունակվում են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները՝ ուղղված համավարակի տարածումը կանխելուն։

Ստուգայցերն իրականացվում են անակնկալ, հիմք ընդունելով նաև հակահամաճարակային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը։

Օրական մի քանի տասնյակ ստուգայցերի արդյունքները փաստում են՝ անվտանգության կանոնների առավել հաճախակի խախտումները գեղեցկության սրահներում են, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում։ Հիմնականում չեն պահպանվում ախտահանման եւ ջերմաչափման, դրանց գրանցամատյանների վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման, դիմակների պատշաճ կրման կանոնները։

Դեղատներում, փակ արտադրություններում, բանկերում խախտումների առավել փոքր թիվ է նկատվում։

Բժշկական հաստատություններում նկատվող թերություններն առավելապես վերաբերում են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներին, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերմանը եւ մանրէազերմանը։

Ստեղծված իրավիճակում հատուկ ուշադրություն է դարձվում հյուրանոցներին եւ հյուրատներին։

Հաշվի առնելով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության ավելացումը եւ թեժ գծով ստացվող ահազանգերը` ԱԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները․ երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելը ենթադրում է տուգանքի նշանակում։ Տվյալ դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։

ԱԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031