Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Կասպից ծովում, որում ներգրավված են 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Զորավարժությունները կընթանան Կասպից ծովի կենտրոնական հատվածում՝ Ապշերոնի թերակղզուց հյուսիս։ Ծովային վարժանքներին կմասնակցեն 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող»,- հայտնել են գերատեսչությունից։
Հրթիռակիր նավերը կիրականացնեն վերահսկիչ հրետանային և հրթիռային հրահանգներ՝ նշանառելով օդային և ծովային թիրախներ։ Նրանք կգործեն Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությունները որևէ սպառնալիք չեն ներկայացնում և որևէ սահմանափակումներ չեն դնում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության վրա։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ