Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, տեղեկացնում է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Խորհրդակցության ընթացքում նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև ներռուսաստանյան օրակարգի հարցերին»,- ասել է Պեսկովը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ