Կարմիր շուկայի բնակիչ Արամ Ղազարյանը նոր էր գյուղ մտել։ Մեքենայում արյան հետքեր էին․ դիրքերից տեղափոխել էր իր վիրավոր ղեկավարին և նրա զոհված 25-ամյա որդուն։
Արյան հետքերը մեքենայից լիովին չէր հասցրել դեռ մաքրել։
«Գյուղը պայթեցնում են, ժողովրդին կոտորում են»,- ասում է Արամը՝ ավելացնելով, որ ցավոք սրտի՝ բացի իր ղեկավարից էլի վիրավորներ կան։
Կարդացեք նաև
«Գնացել էր պաշտպանի։ Սմերչը խփել է։ Ահագին մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, մյուսն էլ էստեղ է մահացել երեկոյան»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների դեմ չթույլատրվող զենքեր է օգտագործում․ «Մեկն էլ չկա՝ դուրս գա ասի՝ ի՞նչ եք անում»։
Արամի խոսքով՝ հենց գյուղին էլ մեծ վնասներ են հասցվել․ «Ահագին վնաս են տվել։ Երեկոյան, նամանավանդ, սկսում են ակտիվ հարվածել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ