Լրահոս
Օրվա լրահոսը

«Արե՛ք ձեր գործը, արթնացե՛ք քնից, ամո՛թ ձեզ». Բողոքի ցույց՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. Երիտասարդները փակում են ՄԱԿ-ի շենքի բոլոր ելքերը

Հոկտեմբեր 16,2020 16:17

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր բողոքի ցույց էր կազմակերպվել՝ պահանջելով արդար լինել: Նրանք վանկարկում էին՝ «shame on you», ամոթանքներ տալիս Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչին: ՄԱԿ-ի ներկայացուցչի խորհրդականը դուրս եկավ շենքից ու քաղաքացիներին ասաց, որ տեղյակ են խնդրից, տեսել են բոլոր տեսահոլովակները ու այսքանը:

People hold a protest action over the ongoing war in Artsakh in front of the UN Office in Yerevan, Armenia

Երիտասարդները հորդորում էին աչքերը բացել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել, ոչ թե լռել, երբ տեսնում են, թե ինչպիսի ահաբեկչություն է իրականացվում Ստեփանակերտում, անթույյլատրելի է 21-րդ դարում թույլ տալ նման ցեղասպանություն:

Նախաձեռնության մասնակիցները ընթերցեցին ՄԱԿ-ի կարեւոր գործառույթները՝ ասելով, որ ՄԱԿ-ը 2016-ից առ այսօր չի կատարում իր գործառույթները, ուստի արդարության մասին ՄԱԿ-ն այլեւս գոնե հայ հասարակության ներկայությամբ չի կարող խոսել. «Անվտանգության խորհրդի գործառույթն է խաղաղության հաստատումը: Մեր այսօրվա ակցիայի նպատակն է հասկանանք, թե ինչու ՄԱԿ-ը չի իրականացնում իր առաքելությունը: ՄԱԿ-ն ամենահզոր միջազգային կառույցն է, որը կարող է իր մի որոշմամբ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը կայացնի Անվտանգության խորհրդի նիստ ու այդ խաղաղությունը պարտադրի Ադրբեջանին: Հերիք է: Խրիմյան Հայրիկն ասաց, որ մենք պետք է թղթի շերեփը դնենք, երկաթի շերեփ վերցնենք: Այդ երկաթե շերեփով մեր տղերքը սահմաններին անում են անհնարինը, հերոսներ են, աշխարհի պատմության մեջ նման պատերազմ դեռեւս չի եղել: Իրենց կյանքի գնով պահում են մեր սահմանը: Մեր գործն է հիմա պարտադրել ՄԱԿ-ին, որ այդ խաղաղությունը պարտադրեն Ադրբեջանին: Եթե դա չանեն, ուրեմն դատարկ, անիմաստ կառույց է: Արե՛ք ձեր գործը, արթնացե՛ք քնից, ամո՛թ ձեզ»:

People hold a protest action over the ongoing war in Artsakh in front of the UN Office in Yerevan, Armenia

Նախաձեռնության անդամները ՄԱԿ-ին զգուշացնում էին, որ իր այս պահվածքով սատարում է ահաբեկիչներին ու նպաստում, որ աշխարհի հնագույն ազգի դեմ 21-րդ դարում երկրորդ ցեղասպանությունն անեն. «Եթե այսպես եք ձեզ պահում, ի՞նչ եք անում Հայաստանում դուք, ո՞նց եք խոսում մարդու իրավունքների մասին»:

Ցուցարարները վստահեցնում էին, որ գիշերն էլ չեն հեռանալու ՄԱԿ-ի շենքի մոտից, փակելու են բոլոր ելքերը, որ չկարողանան շենքից դուրս գալ, նույնն անելու են բոլոր դեսպանատների մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031