Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը, որ Կոկա-կոլայի չափ պատմություն չունի, հազարավոր տարիներ ապրած մարդկանց ասում է՝ իմ հողն է: Ամոթ է». բողոքի ցույց Շվեդիայում

Հոկտեմբեր 16,2020 16:10

«Peace for Artsakh», «Էրդողան, տեռորիստ»,- շվեդաբնակ հայերն այս վանկարկումներով բողոքի ցույց անցկացրին Շվեդիայի խորհրդարանի դիմաց:

Շվեդիայի հայերը վերահաստատեցին իրենց նախորդ շաբաթվա պահանջները` կոչեր ուղղելով շվեդական կառավարությանը դատապարտելու Արցախի սահմանին Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների գործողությունները` ընդունելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Տեր Վաղարշ Իսախանյանը տեղեկացնում է. «Նույն ժամին խորհրդարանի շենքում հայազգի պատգամավոր Արին Կարապետը Շվեդիայի արտաքին գործոց նախարարից ստացավ իր հարցումների պատասխանները և խրոխտ ելույթով հաստատեց հայ ժողովրդի պահանջները»:

Ցուցարարներն ընդդեմ Հայաստանի և Արցախի իրականացվող թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող ելույթներ ունեցան, այնուհետև արտասանեցին Ավետիք Իսահակյանի «Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես» բանաստեղծությունը:

Ցույցի մասնակիցներից մեկը վրդովվեց. «Հերիք է, բոլ է ամբողջ աշխարհը լռի: Ես մարդ եմ, որի պապերն ապրել են Կիլիկիայում, այնտեղից արտաքսվել են, ծնողներս ապրել են Վրաստանում… Ցավում եմ, որ ամբողջ աշխարհը լռում է: 1915-ին ամբողջ աշխարհը լռեց, մորթեցին հայերին, 1921-ին լռեցին, Հայաստանի իննսուն տոկոսը նվիրեցին թուրքերին, իննսունականներին պատերազմ հաղթեցինք, նորից Արցախը չդարձավ Հայաստան: Այսօր նորից նույն ճանապարհի վրա ենք, մինչև ե՞րբ պիտի լռի աշխարհը: Այսօր ամբողջ Եվրոպայում ցույցեր են: Եվրոպայում գոյություն ունի դիսկրիմինացիա տերմինը: Իննսուն միլիոնով թափել են երեք միլիոնի վրա, ամոթ է, ամոթ»:

Նա եվրոպական երկրներին հորդորեց վերջապես բարձրացնել իրենց ձայնը և ասել՝ ինչ է խտրականությունը, ժողովրդավարությունը: Հետո էլ հայտարարեց. «Ադրբեջանը, որ Կոկա-կոլայի չափ պատմություն չունի, այսօր կանգնել է հազարավոր տարիներ ապրած մարդկանց ասում է՝ իմ հողն է: Ամոթ է, որ այս ամենը կատարվում է հայերի գլխին: Մենք ոչ մեկին խնդրանք չունենք, այլ ունենք պարտադրանք: Բոլորս պիտի պարտադրենք բոլոր երկրներին, ճանաչեն Արցախի անկախությունը: Հերիքա, բոլ ա, այս ժողովուրդը մեղք է»:

Այնուհետև ցուցարարները քայլերթով կոչ արեցին ճանաչել Արցախի անկախությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Տեր Վաղարշ Իսախանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031